
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շահումով խաղերը, որոնք ուղղակի կործանում են բազմաթիվ ընտանիքներ, պետք է արգելվեն կամ առնվազն դառնան անհասանելի հասարակության գերակշիռ մեծամասնության համար:
Հորդորում եմ նոր կառավարությանը և անձամբ վարչապետ Ն. Փաշինյանին՝ ձեռնարկել համապատասխան իրավական գործընթաց՝ Երևան քաղաքից և Հանրապետության բոլոր խոշոր համայնքներից, այսպես կոչված, բուքմեյքերական գրասենյակները դուրս վռնդելու համար, եթե հնարավոր չլինի ամբողջությամբ արգելել այդ կառույցների գործունեությունը:
Ավելին, պետք է արգելվի նաև ինտերնետով շահումով խաղերի գործունեությունը, իսկ այդ խաղերը ապօրինի կազմակերպողները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության:
Ես տագնապ եմ բարձրացնում, որ այս խաղերն ուղղակի չարիք են շատերի համար:
Ինքս մի քանի ընտանիքներ գիտեմ, ովքեր ուղղակիորեն դարձել են այդ խաղերի զոհը:
Խորապես համոզված եմ, որ որևէ արդարացում չի կարող ունենալ նշված կազմակերպությունների գործոունեության համար»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=916289991906306&id=100005759414165