«Նիկոլը ոչ երկրի ներսում, ոչ երկրից դուրս՝ խաղի կաննոները չի պահում». Կարմեն Դավթյան
Advertisement 1000 x 90

«Նիկոլը ոչ երկրի ներսում, ոչ երկրից դուրս՝ խաղի կաննոները չի պահում». Կարմեն Դավթյան

Շատ կարևոր էր․

-ԵԱՀԿ ՄԽ համանախագաների երեկ տարածած հայտարարությունը․
-Իր կարևոր ենթատեքստերով․
-Որոնցում կարծես բացառապես նկատառվում էր հայաստանյան կողմը․
-Հիշենք, որ ՄԽ համանախագահների առաջին հայտարարությունը՝ Փաշինյանի պաշտոնավարումից ի վեր, ևս պակաս կարևոր չէր․
-Խոսվում էր «սուբստանտիվ բանակցությունների» մասին, ինչի պահանջը մշտապես ներկայացրել է ադրբեջանական կողմը։
-Այս մի հայտարարարությունը կարելի է ասել՝ աչքի է ընկնում առավել «կոշտությամբ»
-Ինչու. շատ պարզ…
-Առանց դիվանագիտական այլևայլության այնտեղ ասված է․
– «Պարզաբանում մտցնել մտահոգություն առաջացնող վերջին միջադեպերի և հայտարարությունների վերաբերյալ… խուսափել սադրիչ հռետորաբանությունից: Համանախագահներն ընդգծել են, որ համապարփակ կարգավորումը զիջումներ է պահանջում բոլոր կողմերից…»։
Մեկնաբանե՞մ, թե ինքնին պարզ է․
-«Սադրիր հռետորաբանություն․ պարզաբաբել վերջին հայտարարություններն» ինչ են նշանակում․
ա/․Փաշինյանը քանիցս կրկնել է․
-Ղարաբաղը Հայաստանի մաս է։
-Նման բան ԵԱՀԿ ՄԽ բանակցային սեղանին չի եղել երբեք, և նման հռետորաբանությունը հակասում է բանակցային գործընթացին։
ա/. Նիկոլն ասել է․
բ/․Որոշումը կայացվելու է Ագոռայում․ինքը բանակցելու է միայն Հայաստանի փոխարեն, իսկ Ղարաբաղն՝ ինքն է իր փոխարեն բանակցելու․
-Որոշումը՝ Ստեփանակերտի մասով՝ որտեղ է կայացվելու այդ դեպքում․
-Ստեփանակերտի՞ Ագոռայում…
-Ոնց են համադրվելու հայաստանյան և ստեփանակերտյան որոշումները՝
-Առանձին բանակցությունների միջոցո՞վ․
ԵԱՀԿ ՄԽ-ն է զբաղվելու դրանո՞վ․
գ/․ԵԱՀԿ ՄԽ-ն, այո, ասել է, որ Ղարաբաղը ևս պետք է բանակցություններին միանա, սակայն՝ վերջին փուլում, երբ համաձայնեցել են սկզբունքային հարցերը։
դ/․Փաշինյանը խոսում է միայն Ադրբեջանի փոխզիջումներից, սակայն երբեք չի խոսում Մադրիդյան սկզբունքներից, ուր Հայաստանը ևս պարտավորություններ ունի․․․
Հ․Գ․
-Ու հիմա զարմանում եք, որ Նիկոլին Թրամփը չի հանդիպում, Պուտինը չի գալիս Հայաստան․
-Իրեն էլ նստեցնում են սեղանի անկյունո՞ւմ․․․
Հ․Գ․
-Նիկոլը ոչ երկրի ներսում, ոչ երկրից դուրս․
-Խաղի կաննոները չի պահում․
-Մեծ քաղաքականությունում էդպես չի լինում․

#Մի_արա_պարզապես_մի_արա

Կարմեն Դավթյան



Նման նյութեր