«Սա իմ առաջին ու վերջին արձագանքն է». Գևորգ Պետրոսյան
Advertisement 1000 x 90

«Սա իմ առաջին ու վերջին արձագանքն է». Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյանի հրապարակումը.

«Սա իմ առաջին ու վերջին արձագանքն է խոսքի ազատության իրավունքս իրականացնելու առթիվ իմ հասցեին հնչող վիրավորանքներին ու հայհոյանքներին…

Գիտեմ, որ ժողովուրդը վրդովված է, ու դա անհիմն չէ. իսկապես շատ է արհամարհվել և անտեսվել…
Չկարծեք, թե անձս եմ ուզում փրկել… Եղել եմ և կամ «Բարգավաճ Հայաստանի» անդամ՝ իմ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողքին…

Պարզապես ապշած եմ նրանից, որ ժողովրդի մեջ մերթընդմերթ մարում է հիշողությունը…
Ոչինչ, կանցնի…

Հրապարակավ ինձ վիրավորողներին հրապարակավ չեմ պատասխանում, քանի որ ես շատ կոպիտ եմ հակադարձում, ինչը հարիր չէ պատգամավորի կարգավիճակին: Բայց որոշ փնթի մանրուքներ և ամոթի ու պատվի հետ լրիվ վերջնահաշվարկ կատարած՝ աղբանոցի կամ գերեզմանի ճամփեն բռնած որոշ մսազանգված արտանետումներ (ամիսներով չլողացած ջանդակով ու ժելեյած մազերով) թող հանկարծ չկարծեն, թե չեմ հանդնգնում հակադրվել… Մի օր, երբ այլևս կաշկանդված չեմ լինի մանդատ կրելուց բխող պարտականություններով, այդ ժամանակ պահի ազդեցությունից ոգևորված և սին տվայտանքների մեջ թափառող այդ անուղեղ կենդանակերպերին ցույց կտամ, թե մեզնից ով է գյադեն, ով՝ բոմժը և ով՝ տղամարդը…

Եթե շատերին թվում է, թե ոմանց նման ողբում եմ մանդատի կորուստը, սխալվում են…
Հաստատ ավելի վատ չեմ ապրի, քան ապրում եմ…

Բայց դա չէ էականը…
Մի տեսակ կարեկցում եմ ժողովրդին, չեմ ցանկանա, որ վերջնականորեն հուսախաբ լինի…
Թող ես սխալվեմ, թող ժողովուրդը շահի…

Բայց դատելով նոր Հայաստանի ապիկար ու աստվածամերժ կադրերից, վախենում եմ, թե չսխալվեմ…
Ինչևէ, չեմ նեղանում ժողովրդից… Ի վերջո ժողովուրդն է ինձ ու իմ նմաններին «գործուղել» Ազգային ժողով… Ես պարտավոր եմ հանդուրժող լինել…

Մինչև վերջին պահը հավատարիմ եմ մնալու պատգամավորի երդմանը և անմնացորդ կատարելու եմ իմ օրինական պարտականությունները…»:



Նման նյութեր