ՊՊԾ գնդի ծառայողները Հյուսիսային պողոտայից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Կանադայի քաղաքացի Յուրի Խաչատուրովին. shamshyan.com
Advertisement 1000 x 90

ՊՊԾ գնդի ծառայողները Հյուսիսային պողոտայից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Կանադայի քաղաքացի Յուրի Խաչատուրովին. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Հյուսիսային պողոտայից ոստիկանության կենտրոնակն բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ անձը Կանադայի քաղաքացի, 36-ամյա Յուրի Խաչատուրովն է, ով ժամանակավորապես բնակվում է Զաքայն փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Յու. Խաչատուրովը կասկածվում էր սառը զենք կրելու մեջ:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնակն բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com