Այնթապ գյուղի բնակիչը ոստիկանություն է տարել 400 գրամանոց տրոտիլ տեսակի պայթուցիկ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Այնթապ գյուղի բնակիչը ոստիկանություն է տարել 400 գրամանոց տրոտիլ տեսակի պայթուցիկ

Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնմանն ու հայտնաբերմանն ուղղված միջոցառումները:

Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, սեպտեմբերի 20-ին, «Նելեգալ 2018» օպերատիվ կանախարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, Այնթապ գյուղի մի բնակիչ ոստիկանություն էր բերել 400 գրամանոց տրոտիլ տեսակի պայթուցիկ, լուսաձայնային փամփուշներ կրակելու սարք և անհայտ տեսակի ևս մեկ պայթուցիկ նյութ:

Ըստ նրա` գործի բերումով նույն գյուղի շինություններից մեկում գույքագրում կատարելիս էր գտել և հասկանալով հայտնաբերվածի վտանգավորությունը` որոշել էր ներկայացնել իրավապահներին:
Զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր: Կրկին հիշեցնում ենք. ապօրինի զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: