Պատմաբան Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախում գողացված անտիկ ժամանակաշրջանի արծաթե դրամին, գրելով. «Երեկ, սեպտեմբերի 27-ին Արցախի Տիգրանակերտի թանգարանի ցուցադրությունից անհետացել է Անտիկ դամբարանադաշտի կարասային թաղման 2010 թ. պեղումներից հայտնաբերված Միհրդատ երրորդ պարթևի (մ. թ. ա. 57-54 թթ.) արծաթյա դրամը:
Չգիտեմ, թռցնողը կամ գողը գիտի՞, թե ինչ մեծ վնաս է հասցրել: Խոսքեր չեմ գտնում…
Դնում եմ դրամի դիմերեսի նկարը, գուցե արձագանքող լինի: Ահա պաշտոնական հաղորդագրությունը. ընթանում է նախաքննություն»։