Հարց. Հենրիխ Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան չէ՞
Advertisement 1000 x 90

Հարց. Հենրիխ Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպան չէ՞

Վերջին օրերին շատ է խոսվում սիրված ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ դիվանագիտական անձնագրից զրկելու մասին:

Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերին Հայաստանի հավաքականի ավագ, այն ժամանակ դեռ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարվեց Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ-ի) բարի կամքի ազգային դեսպան:

Միջոցառումը կայացավ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ՅՈւՆԻՍԵՖ-ի 70-ամյակի կապակցությամբ:

Այդպիսով, Մխիթարյանը օժանդակեց ՅՈւՆԻՍԵՖ-ի մի շարք ծրագրերը, մասնավորապես երեխաների կրթություն ստանալու, իրավունքներն առավել պաշտպանված դարձնելու խնդիրները:

Այն ժամանակ Մխիթարյանը նշել էր, որ իր համար մեծ պատիվ է լինել ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, հավելելով. «Ցավալի է, որ երեխաները չունեն դպրոց հաճախելու և կրթվելու հավասար հնարավորություններ: Բոլոր երեխաները պետք է զարգացնեն իրենց ողջ ներուժը դրսևորելու և հասարակության համար պիտանի քաղաքացի դառնալու հնարավորություն ունենան»:

Հարց. Հենրիխ Մխիթարյանը զրկվե՞լ է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի ազգային դեսպանի պաշտոնից, և այդ պատճառով չի կարող ունենալ դիվանագիտական անձնագիր, թե՞ մեկը մյուսի հետ կապ չունեցող հարցեր են:



Նման նյութեր