Այսօր՝ սեպտեմբերի 29ին, ժամը 11-ի սահմանում ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ տուժողը՝ 1957 թ. ծնված տղամարդը, նշված բնակարանում բնակվել է վարձակալական հիմունքներով, դիակի զննությամբ հայտնաբերվել են բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներ։
Ոստիկանության աշխատակիցների հետ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, որը տուժողի մերձավոր ազգականներից է։
Վերջինս հայտնաբերվել է և բերման ենթարկվել։
Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։