Նոր վիրուսն Android հավելվածների միջոցով թափանցում է սմարթֆոն և կարդում WhatsApp-ի հաղորդագրությունները
Advertisement 1000 x 90

Նոր վիրուսն Android հավելվածների միջոցով թափանցում է սմարթֆոն և կարդում WhatsApp-ի հաղորդագրությունները

«Կասպերսկի լաբորատորիայի»  անվտանգության ծառայությունը գտել է նոր վիրուս, որը թաքնվելով Android հավելվածներում՝ հետևում է սմարթֆոնի աշխատանքին:

Վտանգավոր վիրուսը կոչվում է Skygofree: Վիրուսը հիմնականում տարածվում է ոչ լիցենզիոն հավելվածներ բեռնելիս: Այն առաջարկում է ուժեղացնել ինտերնետի աշխատանքը, սակայն հետագայում առաջացնում է մի շարք խնդիրներ, այդ թվում՝

  • Գաղտնալսում երրորդ անձանց կողմից
  • Wi-Fi-ին միանալու դեպքում՝ տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն, այդ թվում՝ բրաուզերների հիշողությունը և գաղտնաբառերը
  • WhatsApp-ի հաղորդագրությունների ընթերցում՝ AccessibilityServices-ի միջոցով
  • Նկարներ դիմացի տեսախցիկի միջոցով ամեն անգամ, երբ կմիացնեք հեռախոսը
  • Հեռախոսազանգերի,հաղորդագրությունների, օրացուցային նշումների հավաքագրում և վերլուծություն:

Նշվում է նաև, որ նոր վիրուսը քիչ վտանգ է ներկայացնում այնսմարթֆոնների համար, որոնք օգտագործում են Android-ի վերջին թարմացումը:

Սիրարփի Աղաբաբյան