«Հանկարծ չմոռանաք՝ ազգայնական սրիկաները մենք՝ հայերս ենք, դաշնակները դժողքի տիրակալներն են, Նժդեհը սատանան է…»
Advertisement 1000 x 90

«Հանկարծ չմոռանաք՝ ազգայնական սրիկաները մենք՝ հայերս ենք, դաշնակները դժողքի տիրակալներն են, Նժդեհը սատանան է…»

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. Երկու ամիս առաջ ԱՄՆ-ում մի վավերագրական ֆիլմ է լույս տեսել, անունն է Three Identical Strangers (Երեք Իդենտիկ Անծանոթները): Ֆիլմը բավական լավ վարկանիշ ունի, մասնավորապես պրոֆեսիոնալ քննադատների շրջանում: Այն պատմում է մի ծրագրի մասին, որի շրջանակներում Նյու Յորքում 50-60ականներին իդենտիկ երկվորյակներին և եռյակներին ծնվելուց հետո բաժանում էին տարբեր սոցիալական դասերին պատկանող ընտանիքներին ու հետազոտում երեխաների կյանքը: Ընդ որում, ոչ երեխաները, ոչ էլ ընտանիքները տեղյակ չէին պահվում, որ նրանք զույգ եղբայրներ կամ քույրեր ունեն: Հետազոտության նպատակները պարզ չեն, քանի որ տվյալները կգաղտնազերծվեն 2066 թվին ու շատ հնարավոր է, որ գաղտնազերծվելուց էլ պարզ չլինի: Կոնկրետ ֆիլմի մեխը նրանում է կայանում, որ այդ երեխաներից երեքը հանկարծակի իրար գտնում են ու ԱՄՆ-ում մեծ սկանդալ ա առաջանում: Մեծ առումով անհետևանք սկանդալ, նենց չի որ ինչ որ գիտնական պատժվում է կամ գոնե զղջում, որ երեխեքին իրարից բաժանել էին ու լաբորատորային առնետ էին սարքել:

Բայց էս սաղ հեչ, իմ համար մեկ այլ փաստ էր շատ ուշագրավ: Փաստ, որը մի տեսակ անտեսվեց, թե ֆիլմի հեղինակների և թե մեկնաբանողների կողմից: Ուրեմն ամբողջ ծրագիրը մշակվել էր հրեա հոգեբան Պիթեր Նյուբաուրի կողմից: Ծրագիրը իրագործում էր «Ընտանիքի և երեխաների ծառայությունների հրեական խորհուրդը» (հա, հենց տենց էր անունը): Բաժանվող ու որդեգրվող երեխաները ծնվում էին «Լոնգ Այլենդի Հրեական Բժշկական Կենտորնում»: Երեխաներն էլ որդեգրող ծնողներն էլ, ինչպես արդեն գուշակեցիք, նույնպես հրեա էին: Ու տենց, 90 րոպե ֆիլմում պատմում են, թե ինչ անմարդկային բաներ են արել այդ գիտնականները, բայց մեկ բառ անգամ չկա մեկ այլ և բավականին ակնհայտ ենթատեքստի մասին, այն է՝ «հրեական» բառի պերեդոզը ամենուր: Հասկանու՞մ եք, 90 րոպե ու ոչ մի անդրադարձ ֆիլմում ամենա հաճախ կրկնվող բառին… Հրեա հոգեբանը, հրեական հիվանդանոցում ծնված, հրեա երեխեքին, հրեական խորհուրդի միջոցով բաժանում էր հրեա խորթ ծնողներին: Ու ոչ ֆիլմի հեղինակը, ոչ բազմաթիվ մասնակիցները չեն հետաքրքրվում, թե ինչու չէր կարելի օրինակ շոտլանդական ծագում ունեցող երեխաների հետ տենց էքսպերիմենտ անել: Տենց հարց պարզապես չի ծագում ու սաղ ուտվում ա:

Բայց հանկարծ չմոռանաք՝ ազգայնական սրիկաները մենք՝ հայերս ենք, դաշնակները դժողքի տիրակալներն են, Նժդեհը սատանան է, Ազգ-բանակը չարիք ա, Մանվելը տուշոնկա գողցող ա, Կաթողիկոսը Գեղարդը խուրդել ա, Սերժը հող ա հանձնել, Քոչարյանը արնախում տականք ա, Հայաստան Համահայկական Հիմնադրամը գողական «աբշյագ» ա, ԱՅԲ-ը կոռուպցիայի պապան ա, Մարտի 1-ին տապալվել է սահմանադրական կարգը, Արցախը սաղիս բալաստն է, Խաչատուրովն ու Տիգրան Սարգսյանն էլ ընդեղ… ես էլ դե շարքային հակասեմիթ եմ՝ զուտ հրեաների անունը տալու համար:

Հ.Գ. Տեր-Պետրոսյանն էլ դե օրինապաշտ, ժողովրդավար, սուրբ պետական գործիչ ա, ում օրոք երկրի հերը հետևողականորեն չի անիծվել, չեն եղել քաղաքական սպանություններ, թալան, կոռուպցիա, կաշառակերություն և կեղծիքներ:



Նման նյութեր