«Ավելի լավ է նոր պոլի փետը, քան հին կուրծք ծեծողը»
Advertisement 1000 x 90

«Ավելի լավ է նոր պոլի փետը, քան հին կուրծք ծեծողը»

«1989-ի մայիսի 31-ին մոսկվայից տուն վերադարձան բանտարկված Ղարաբաղ կոմիտեի անդամները, որոնք տեղավորվեցին ֆիզիոթերապիայի ինստիտուտում՝ կազդուրվելու համար։

Բազմաթիվ մարդկանց հետ միասին, ես էլ էի այցելում իրենց։ Մի քանի օրից ներքին խոսակցություն ընկավ, թե Լևոնն ասում է, որ սրանից հետո Ղարաբաղի հարցին դադար ենք տալիս ու անցնում ենք Նաիրիտը փակելուն։

Այդ օրվանից ես ընդդիմադիր եմ եղել՝ դրանց, ՀՀՇ-ին ու հետագայում էլ բոլոր դեմագոգ ու օտարերկրյա ազդեցության գործակալներին։

Ծռերն էլ գունդ մտան Ղարաբաղի թեմայով, Սեռժի հրաժարականով, եսիմ էլ ինչ կտերով ու լոզունգներով, հետո վիտոկի ու վիտոկի տղու հետ քստմնելի բանակցություններով, վերջում էլ հերոսացան հանձնվելով։

Գոնե Հաց տանող՝ Արթուր Սարգսյանի տիեզերական մեղքը վրաները դուրս եկան բանտից։ Ու այսօր էլ կուսակցություն են՝ պատրաստ Նիկոլի հետ կառավարելու, պատասխանատվություն ստանձնելու՝ բայց միայն իրենց թեմաներով՝ Նիկոլ, նու-նու նու, դու այ էս պտի անես, իսկ էս չանես։

Ազգի ուղեղը կերած նման գործակալների ու նարցիսների հետ ես ոչ մի ընդհանրություն չունեմ։

Երևի ընկերությանս մեծ մասի հետ գժտվեմ, բայց ստիպված եմ, որովհետև երկրի էս կեղտը սարքողներից մեկն էլ կուրծք ծեծելով հերոսացածներն են, որոնք ոչ մի կերպ չեն իջնում պատվանդաններից։

Հիշենք՝ Նաիրիտը կանգնեցրեցին, սովետը քանդվեց, մենք մնացինք փլատակների տակ։

Հիմա էլ սրանք կմտնեն պառլամենտ, իրենց հիստերիայով Նիկոլին կդրդեն անհեռատես քայլերի ու Հայաստանը կհայտնվի ռեգիոնալ մեծ պատերազմի հորձանուտում։

Ոնց ասել էի՝ հին իշխանությունների հետ միասին ասպարեզից պետք է հեռանա նաև հին ընդդիմությունը։

Ավելի լավ է նոր պոլի փետը, քան հին կուրծք ծեծողը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արա Հարությունյանը։



Նման նյութեր