«Նորմալ, դրական տպավորություն թողեց: Նորմալ զրուցել ենք, քաղաքակիրթ զրույց է եղել: Կրթված մարդու տպավորություն թողեց»,- Փաշինյանը Ալիևի մասին։
Մեկդ վարչապետին ասեք, թող հեծանիվից իջնի ու վերհիշի, թե ինչքան 18 տարեկան հերոսի կյանք է խլել այդ կրթված ու քաղաքակիրթ մարդը։
Հիշացրեք, որ այդ կիրթ մարդը ասումա, որ Երևանն էլա իրանցը։
Նաև ասեք, որ այդ կրթված ու մէ հրաշք անձնավորությունը էն երկրի ղեկավարնա, որը նախորդ շաբաթ 3000 կրակոցա հնչեցրել մեր սահմանների վրա ու էտ կիրթ մարդու շնորհիվա, որ սահմանամերձ գյուղում երեխան պարումա ու կրակոցի պատճառով վազելով ու գոռալով մտնումա ապաստարան։
Լավա չասեց՝ նենց լավ մարդա, կանչենք Երևան մի լավ պատիվ տանք, մեռնեմ ջանին։
Արա լաաավ էլի, էն որ ապրիլյան հերոսների ծնողներին ֆոտո անելու համար հավաքում եք, չմոռանաք ասեք, որ ձեր երեխաների մահվան մեջ մեղավոր մարդը շատ քաղաքակիրթ ու կրթված մարդու տպավորություն է թողնում։