Սեպտեմբերի 28-ին Իջևանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտում համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով ցույց և դպրոցում դասադուլ է եղել:
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին Ազատամուտի դպրոցում դասեր չեն կայացել:
Հանրահավաքում ելույթ է ունեցել Ազատամուտի դպրոցի տնօրեն Լարիսա Հակոբյանը, ով նշել է, որ դասերը չեն կայացել աշակերտների ծնողների կամքով: Ելույթ ունեցողները նշել են համայնքում վախի մթնոլորտի մասին, ասել,որ Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով համայնքի 940 բնակիչ է ստորագրել:
Մարզպետ Վ. Ղալումյանը բողոքավոր ազատամուտցիներին հայտնեց, որ նրանք կարող են նախաձեռնել տեղական հանրաքվե:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am