Ստոկհոլմում հայտարարել են ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներին: Այս տարի մրցանակին արժանացել են գիտնական-իմունոլոգներ Ջեյմս Էլիսոնը և Տասուկու Հոնձյոն իմունային պատասխանի ակտիվացման ճանապարհով քաղցկեղի բուժման հայտնաբերման համար: Հաղթողի հայտարարման ուղիղ հեռարձակումն ընթանում Էր Նոբելյան կոմիտեի կայքում:
Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում պարգևը շնորհում Է Ստոկհոլմի թագավորական Կարոլինյան բժշկավիրաբուժական ինստիտուտը: Նրա Նոբելյան ասամբլեան ներառում Է 50 մարդ: 2017 թվականին ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհել Էին ԱՄՆ-ից գիտնականներ Ջեֆրի Հոլլին, Մայքլ Ռոզբաշին և Մայքլ Յանգին՝ մոլեկուլյար այն մեխանիզմների ուսումնասիրման համար, որոնք կարգավորում են օրգանիզմի ցիրկադային ռիթմերը:
Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում մրցանակի հանձնմամբ մեկնարկել Է «Նոբելյան շաբաթը», այն տեղի կունենա հոկտեմբերի 1-ից մինչև 8-ը: Հոկտեմբերի 2-ին հայտնի կդառնա ֆիզիկայի բնագավառի, հոկտեմբերի 3-ին՝ քիմիայի գծով դափնեկիրը: Խաղաղության մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 5-ին: Ալֆրեդ Նոբելի հիշատակին տնտեսական գիտությունների գծով մրցանակը, որը հիմնվել Է 1969 թվականին՝ Շվեդիայի Բանկի կողմից, կշնորհեն հոկտեմբերի 8-ին:
Այս տարի Ստոկհոլմում կհրապարակեն Նոբելյան հինգ դափնեկիրներից չորսի անունները: Նոբելյան կոմիտեն որոշել Է չշնորհել գրականության Նոբելյան մրցանակ և դրա հանձնումը տեղափոխել Է 2019 թվական: Այդ որոշումն ընդունվել Է Շվեդիայի ակադեմիայում ծագած սկանդալի պատճառով, ինչից հետո կազմակերպությունից հեռացան նրա վեց անդամներ: Նոբելյան մրցանակի չափն անցյալ տարի ավելացվել Է մինչև 9 մլն շվեդական կրոն (1,12 մլն դոլար): Դափնեկիրների պարգևատրման արարողությունը ավանդաբար տեղի կունենա Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ շվեդ ձեռնարկատեր և գյուտարար Ալֆրեդ Նոբելի մահվան օրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: