«Ու թող ոչինչ չխեղդի՝ որքան էլ փորձեն ոչնչացնել». Սյունե Սևադա
Advertisement 1000 x 90

«Ու թող ոչինչ չխեղդի՝ որքան էլ փորձեն ոչնչացնել». Սյունե Սևադա

Սյունե Սևադայի գրառումը.

«Ազնավուրին երգելու առաջին տարիներին ուղղակի խեղդել են քննադատությամբ՝ ամենակոշտ, կոպիտ, ոչնչացնող։ Կանգնել դիմացը, ասել են՝ ձայնդ խռխռոցի է նման, էսպիսի ձայնով չեն երգում, ապագա չունեք, անիմաստ ժամանակ եք կորցնում։ Ինքը կարող էր հանձնվել, որովհետև էդպիսի ճնշման դիմանալը հեշտ չի, ու որովհետև կարող էր հավատալ էդ մարդկանց՝ դե հա, անսովոր ձայն ունի, և իրոք, գուցե իսկապես ժամանակ է կորցնում։

Բայց հետո նույն այդ քննադատներն էին ասում, որ եթե չլիներ իր ձայնը՝ հաջողության չէիր հասնի։ Որովհետև հա, համառությունն ու նպատակ ունենալ էդպիսի բան է, ոմանց համար խռխռոցը վերափոխում է տարբերվող ու չկրկնվող ձայնի։

Էս ամենի մեջ, էմոցիոնալ էս շերտերում սա էլ հիշեք, որ Ազնավուրը նաև սովորեցրել է չնայել ոչնչի ու գնալ դեպի նպատակ։ Ու թող ոչինչ չխեղդի՝ որքան էլ փորձեն ոչնչացնել»։



Նման նյութեր