Հովակիմ Զաքարյանի գրառումը. «Ամիսներ առաջ ԿԳ նախարարը գիտնականների հետ հանդիպման ժամանակ ասեց, որ ինքը և կառավարությունը լրջորեն տրամադրված են ավելացնել գիտության բյուջետը 2019 թվականի համար:
2019 թվականի բյուջետի նախագիծն արդեն կա: Գիտության բյուջետն առաջարկվում է ավելացնել 0 դրամով:
Հերթական իլյուզիաներն են ցրվում… Շատ լավ է:
Գիտության նկատմամբ հին ու նոր կառավարությունների վերաբերմունքը պայմանավորված է միայն ու միայն գիտնականների ակտիվությունից: Նման գիտական հանրությանը էս գումարն էլ, ԳՊԿ ու ԿԳ նախարարն էլ շատ են: Սա այն է, ինչին մենք հիմա արժանի ենք»: