Արա՛ սաղ աշխարհը ձեր մեծագույն հայրենակցի, պատմական աշխարհաքաղաքացու հիշատակն ա սգում, դուք էլի մարդկաց հանու՞մ եք փողոցները հագուրդ տալու ձեր աթոռակռվին, ամո՛թ
Advertisement 1000 x 90

Արա՛ սաղ աշխարհը ձեր մեծագույն հայրենակցի, պատմական աշխարհաքաղաքացու հիշատակն ա սգում, դուք էլի մարդկաց հանու՞մ եք փողոցները հագուրդ տալու ձեր աթոռակռվին, ամո՛թ

Անկեղծ ասած որոշել էի լռել ու առհասարակ մի քանի օր գոնե չխոսել էս պրիմիտիվ քաղաքական ասպարեզից, բայց վարչապետը հիմա կոչ ա անում մարդկանց կրկին փողոց դուրս գալ։

Արա՛ սաղ աշխարհը ձեր մեծագույն հայրենակցի, պատմական աշխարհաքաղաքացու հիշատակն ա սգում, դուք էլի մարդկաց հանու՞մ եք փողոցները հագուրդ տալու ձեր աթոռակռվին, ամո՛թ, սթրվորվեք տեղներդ։

Հիմա հարգելի՛ վարչապետ, ՀՀԿ֊ն ինչ անի, մարդկանց հանելու՞ ես փողոցները, ինչքա՞ն՝ պետական ապարատի կարևորագույն լծակները ձեռքիդ, էլեկտորատի մեծամասնության աջկացությունն ըստ ձեզ ունենալով հանդերձ, էլի փողոցային պայքար եք մղու՞մ։

Ճիշտ նախագիծ ա ԱԺ մտցվել՝ բա ինչի՞ ամբոխը պատեհ֊անպատեհ պե՞տք ա չոքացնի Սահմանադրական կարգը, էդ որտեղ ա գրած նախապես մտածված արհեստական սցենարով տապալել երկրի օրենսդիր իշխանությունը։ ԱԺ լեգիտիմ ա, թե չէ, այլ հարց ա, բայց լեգալ ա ու լեգալիզացվել ա Ձեր իսկ կողմից այդ ԱԺ վերջին ընտրությունների արդյունքները չվիճարկելով, էնպես որ արտահերթ ընտրությունների միակ ճանապարհը օրինական ու իրավական ընթացակարգերի ապահովման միջոցով պետք ա լինի՝ ամբոխի շանտաժը մի՛ կիրառեք պետությամ դեմ, ամբոխի ձայնն ու դմփ֊դմփ, հուհ֊հուհը օրենք մի՛ դարձրեք։

Վահե Եփրիկյան



Նման նյութեր