Համացանցի ստեղծողը որոշել է փոխարինել այն
Advertisement 1000 x 90

Համացանցի ստեղծողը որոշել է փոխարինել այն

Ժամանակակից համացանցի ստեղծող Թիմոտի Բերներս Լին որոշել է նոր ցանց ստեղծել, որը պետք է փոխարինի նրա «զավակին», հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Business Insider- ին:

Իր բլոգում գյուտարարը ներկայացրել է Inrupt-ի նոր կառուցվածքը, որը կապահովի Բերներս Լիի բաց ելքային ծածկագրով Solid նախագիծը: Համացանցից այս կառույցների տարբերությունը կայանում է նրանում, որ օգտատերերը իրենք կարող են ընտրել, որտեղ պահպանել տվյալները՝ առանց դրանք խոշոր ՏՏ ընկերություններին տրամադրելու:

Համացանցի ստեղծողն ասում է, որ ցանցը ներկայիս վիճակում է «հասել է ծայրահեղ բեկումնային պահի»:

«Ցանցը դարձել է անարդարության և բաժանման շարժիչ: Այն վերահսկվում է հզոր ուժերի կողմից, որոնք օգտագործում են այն իրենց նպատակների համար»,- շեշտել է Բերներս Լին:

news.am



Նման նյութեր