
Հոկտեմբերի 2-ի երեկոյան միջադեպ էր տեղի ունեցել ցուցարարների և ՀՀ ԱԺ պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի միջև, պատգամավորները հայհոյել են ցուցարարներին:
Դեպքի վայրում գտնվող դերասան Արմեն Ավետյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է, որ իրեն ևս քաշքշել են, վնասել են մեքենան։
Միջադեպի վերաբերյալ ոստիկանության լրատվության վարչությունից Tert.am-ին հայտնեցին, որ նյութեր են նախապատրաստվում, կան ոստիկանության բաժին բերվածներ:
Այս պահի դրությամբ այլ մանրամասներ չհայտնեցին: