Վաշինգտոնի համալսարանի գիտնականները ստեղծել են BrainNet ինթերֆեյսը, որը հնարավորություն կտա մի քանի մարդկանց ուղեղները միացնելու մեկ ցանցի, որպեսզի կարողանան միասնական ուժերով խնդիր լուծել՝ գրում է lenta.ru-ն։
BrainNet-ը կազմված է նեյրոնային ազդակներ հաշվող էլեկտրոէնցեֆալոգրաֆից։ Փորձին մասնակցել է 15 կամավոր։ Նրանք բաժանված են եղել երեք հոգանոց խմբերի։ Նրանց առաջարկվել է «Տետրիս» խաղը հիշեցնող խաղ խաղալ։ Կամավորներից երկուսը պետք է որոշեին, թե արդյոք բլոկը պետք է 180 աստիճանով դարձնել, որպեսզի այն ճիշտ գծի վրա կանգնի: Դրա համար նրանք նայում էին երկու լուսադիոդներից մեկին: Ավելի պայծառը նշանակում էր «այո», իսկ մյուսը՝ «ոչ»: Տեսողական խթանումը ուղեղում ազդանշան է առաջացրել, որը հեշտությամբ կարդացվել է EEG- ով:
Նրանց նեյրոնային ազդանշանները վերծանվել են լուծումը գտնելու համար, որը ինտերնետով փոխանցվել է «ստացողին»՝ երրորդ մասնակցին, ով խաղը չի տեսել։
Պարզվեց, որ յուրաքանչյուր եռյակի արդյունավետությունը բարձր էր 50 տոկոսի շեմից: Այժմ գիտնականները մտադիր են օգտագործել ֆունկցիոնալ մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա, որպեսզի կարողանան հաղթահարել տեղեկատվության ծավալը մեկ փորձարկման համար: