Վստրեչի Ապերին արտահանձնում են, նա շուտով կլինի Երևանում. hraparak.am
Advertisement 1000 x 90

Վստրեչի Ապերին արտահանձնում են, նա շուտով կլինի Երևանում. hraparak.am

Hraparak.am-ի տեղեկություններով՝ այս պահին Հայաստան է տեղափոխվում Վստրեչի Ապեր մականունով հայտնի քրեական հեղինակություն Արամ Վարդանյանը։ Հիշեցնենք, որ այս տարվա հունիս ամսին Վարդանյանի նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով և հայտարարվել միջազգային հետախուզում։

Հուլիսի 30-ին Միացյալ Արաբական Էմիրությունների Ինտերպոլի ԱԿԲ-ից ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ տեղեկատվություն էր ստացվել, որ նույն օրը Դուբայի օդանավակայանում հայտնաբերվել և ձերբակալվել է 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը: Ոստիկանությունը, այդ օրվանից սկսած, ձեռնարկում էր համապատասխան միջոցառումներ Արամ Վարդանյանի էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու ուղղությամբ։

Մենք տեղեկացանք, որ հայկական կողմին հաջողվել է համաձայնության գալ Էմիրությունների իրավապահների հետ, որպեսզի Արամ Վարդանյանին արտահանձնեն Հայաստանին։ Այս պահին Վարդանյանը գտնվում է Հայաստան վերադարձի ճանապարհին և, մեր տեղեկություններով, ժամը 18։00-ի կողմերը օդանավը վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում։

Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանից, սակայն վերջինս հրաժարվեց Արամ Վարդանյանի գործի հետ կապված որևէ տեղեկատվություն հայտնել, այդ թվում՝ նրա արտահանձնման վերաբերյալ։

hraparak.am