Կենսաբան Հովակիմ Զաքարյանի գրառումը.
«2012 թվականին կառավարությունը պետք է ընդուներ գիտության երիտասարդացման և երիտասարդ գիտնականների աջակցության ռազմավարություն, բայց ոչ մի ռազմավարություն էլ չընդունեց: Նախագիծն ուղակի անհետացավ… (փորձեք գտնել):
Երբ 2015 թվականին Սերժ Սարգսյանը հանդիպում էր մի խումբ երիտասարդ գիտնականների հետ, ես հարցրեցի կորած նախագծի մասին: Պարզվեց՝ ինչ-որ գերատեսչության դարակներում է մնացել: Երեք տարի:
2018 թվականին Գիտության կոմիտեն նորից պետք է նախագիծը ներկայացներ կառավարություն (6 տարի անց), բայց դեռ ոչ մի շարժ չկա:
Իսկ հիմա ամենակարևորի մասին:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Երեք տարի առաջ Գիտության կոմիտեն կազմակերպեց երիտասարդ գիտնականների դրամական խրախուսման մրցույթ: Այն ժամանակ դիմել էին 131 երիտասարդ գիտնականներ, իսկ հաղթող էին ճանաչվել՝ 31: Երեք տարի անց՝ այս տարի, նույն մրցույթին արդեն դիմել են 68 երիտասարդներ և հաղթել միայն 21-ը:
Եթե այս տենդենցը շարունակվի, որոշ ժամանակ անց ոչ մի նախագիծ ընդունելու կարիք այլևս չի լինի»: