Իմ սպանված տղու տեղն էլ Նիկոլի համար պայքարել եմ, թող իմանա․ Ռուզաննա Ադանալյան. armdaily.am
Advertisement 1000 x 90

Իմ սպանված տղու տեղն էլ Նիկոլի համար պայքարել եմ, թող իմանա․ Ռուզաննա Ադանալյան. armdaily.am

2014թ. հոկտեմբերի 29-ին Գյումրի քաղաքում  սպանություն է տեղի ունեցել: Տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որին մասնակցել են 13 և ավելի անձինք դանակի մի քանի հարվածներով սպանել են 25-ամյա Արտյոմ Ադանալյանին: Արտյոմ Ադալանյանի մոր՝ Ռուզաննա Ադալանյանի խոսքով՝ խմբակային հանցագործության պատժաչափից խուսափելու համար մեղադրանք է առաջադրվել ընդամենը մեկ անձի ով ներկա ՝ Արթուր Մարտիրոսյանին, ով  դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Արտյոմ Ադալանյանի մայրը երեկ՝ հոկտեմբերի 3-ին Կառավարության մոտ  հանդիպում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հետ։ Ռուզաննա Ադալանյանին սկզբում ասել են, որ վարչապետը կընդունի նրան, սակայն ավելի ուշ պարզվել է, որ  Փաշինյանը հեռացել է ետնամուտքով։ Որդեկորույս մայրը սկսել է բարձրաձայն պատմել կատարվածի մասին, ինչը արձագանք է գտել լրատվական կայքերում։

Կայքերից մեկի տեսանյութի տակ «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը մեկնաբանել է՝ «գիժ անտեր»։

Armdaily.am-ի հետ զրույցում Իսպիրյանը ասել է, որ ծանոթ չէր կնոջ պատմությանը։ Ռուզաննա Ադալանյանը Armdaily.am-ի տաղավարում մանրամասնեց կատարվածը։ Նա նշեց, որ տարիներ շարունակ պայքարել է արդարության հասնելու համար ու արդարադատության խեղաթյուրումը կապել է նախորդ իշխանության հետ։

«Ես պայքարել եմ, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնա և դա արել եմ հանուն որդուս։ Երբ Փաշինյանը պատգամավոր էր հանդիպել է ինձ ու ծանոթացել խնդրին, այդ պատճառով էլ ցանկանում էի հանդիպել նրան, սակայն համոզվեցի, որ ներկա իշխանության գործելաոճը ոչնչով չի տարբերվում Սերժի իշխանության գործելաոճից»,- նշում է Ռուզաննա Ադալանյանը։

armdaily.am