Ֆեյսբուքյան «Անկախ Հայաստան» օգտատերը գրում է.
«Երկար ստատուս «Սանիթեքի» աղմաբանների երկարաժամկետ արդիականության մասին: Չլայեք, հակապետականա:))
Այն, որ եթե մեկը փորձի վարչապետ առաջարկի կամ արտահերթ ընտրություններին /ամիս, ամսաթիվը կապ չունի/ խաթարի կհայտնվի <Սանիթեքի> աղբամանում, էտ էս պահին անժխտելի փաստ է: Չկա մեկ մարդ, որ հակառակը կարող է ասել: Հիմա դժվար էլ լինի մի մարդ, որ վիզ վերցնի էս նեղ պահին վարչապետ դառնա:
Սրա մասին խոսքերը ավելորդ են:
Բայց մի բան եմ ուզում ասել, «Սանիթեքի» աղբամանի թեման այսուհետ երբեք չմարող ու միշտ արդիական մնացող թեմա է լինելու, որովհետև, եթե ձեր խոստացած՝ Սաշիկին պատկանող չարիք համարող արագաչափերը չհանեք, միլիարդավոր դոլլարներով բյուջեն չլցնեք, մարդկանց կյանքը չբարելավեք, թոշակները աշխատավարձերը չբարձրացնեք, ներդրումների ծավալը չբերեք, ապրանքների գները չիջացնեք, գազի ու ջրի գները չիջացնեք, կարմիր գծերը չհանեք, կարճ ժամանակում Երևանի բոլոր լիֆտերը կրկնակի չմեծացնեք, շենքերի տանիքները արագ չսարքեք ու սենց լիքը անհավանական խոստումներ չիրականացնենք, վստահեցնում եմ ձեզ, որ այդ նույն աղբանանները ավելի վատ ձևով ձեզ են սպասելու, եթե էս պարագայում մարդը քիչա ու գրեթե ամեն մեկին մի աղբաման կհասնի, ձեր դեպքում 10-ին մեկնա հասնելու ու մի կերպ պիտի տեղավորվեք:
Ինչ եմ ուզում ասեմ՝ 120/դաժե ավել/ օրը ցույցա տվել , որ հավանականությունը մեծա, որ ոչ մի լուրջ բան չեք անի ու շանսերը շատ մեծա աղբամաններում ոչ լյուքս տեղեր ունենալու, մի քիչ մարդկանց քիչ ձևերը հուշեք:
Գոնե նախորդներից սովորեք ու մեծ-մեծ մի խոսացեք՝ «Բոլոր ճանապարհները անցնելու են Մելիք Ադամյանով» արտահայտությունը պետք է դաս լիներ բոլորիդ համար, բայց ոնց որ դասերը լավ չեք սովորում:
Հ.Գ. «Սանիթեքի» թեման, որ Նիկոլը բացեց, վաբշե չեմ մեղադրում, քանի որ այս անգամ էլ, ինչպես միշտ, նա պետք է իր կուսակիցներին փրկեր: