Ամերիկյան Falcon 9 հրթիռի առաջին աստիճանը, որը թափառքի բլոկի դեր է կատարել, հոկտեմբերի 7-ին պլանավորված վայրէջք է կատարել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Վանդենբերգի ռազմակայանի (Կալիֆոռնիայի նահանգ) Zone 4 հարթակի վրա: Վայրէջքի հեռարձակումը վարել է Միացյալ Նահանգների SpaceX ընկերությունը, որին պատկանում է հրթիռը:
SpaceX-ը մշակել է հրթիռի առաջին աստիճանի՝ Երկիր վերադարձման տեխնոլոգիա, աստիճան, որը հանդերձված է չորս բացովի վայրէջքային հենարաններով՝ փափուկ վայրէջքի համար: Իջեցումն իրականացվում է շարժիչի արգելակման և պարաշյուտի միջոցով: Այդ աստիճանի կրկնական կիրառումը թույլ է տալիս է էժանացնել ապագա արձակումները:
Ընկերությունը հայտնել է, որ առաջին անգամ է կարողացել տանող հրթիռի առաջին աստիճանը ցամաքային հարթակ վերադարձնել Վանդենբուրգի ռազմակայանում: