Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ պաշտոնյաների ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանին և իր ընտանիքը։ Նկատենք, որ մինչ այս Հակոբ Արշակյանը զբաղեցնում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Համակարգում էր կապի, հեռահաղորդակցության, համացանցի, թվայնացման, ինովացիայի, տեղեկատվական ու բարձր տեխնոլոգիաների, կիբերանվտանգության և տիեզերական տրանսպորտի ոլորտներում քաղաքականության իրականացման աշխատանքները:
Հակոբ Արշակյանը 33 տարեկան է, ծնվել է Երևանում։
Կրթություն
2005 – 2009 թթ. – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա բաժին (բակալավրիատ):
2009 – 2011 թթ. – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա բաժին (մագիստրատուրա):
Աշխատանքային գործունեություն
2008 – 2012 թթ. «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թ.-ից «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ:
2010 – 2012 – «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, Համակարգերի ինժեներ (Systems Engineer):
2012 – 2017 – «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (Տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը և ԱՊՀ-ն, Արաբական երկրները և Աֆրիկան):
2018 թ. հունվար – մայիս – «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն:
Այլ տվյալներ
2003 – 2005թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
2014թ. – «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:
2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում ծառայել է առաջնագծում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի շարքերում:
Կուսակցական պատկանելություն
2015 թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ:
Երիտասարդ նախարարն ամուսնացած է և ունի երկու դուստր։
Նրա կինը՝ Իզաբելլա Թադևոսյանը, ևս ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։ Նա աշխատում է «Սինոփսիս» ընկերությունում ինչպես նաև manuk.am-ի հիմնադիրն է։
Նախարարի ավագ դուստրը՝ Լյուսին, վեց տարեկան է։
Ներկայացնում ենք նախարարի ընտանեկան լուսանկարները.