
Անահիտ Բախշյանի ֆեյսբուքյան հրապարակումը. «Ստեփանակերտի համերգասրահի բեմում Արսեն Սաֆարյանի հետ էին Ստեփանակերտի երեխաները, անկեղծ հրճվանքն էր տիրում այստեղ։ Երգերից մեկի կատարումից հետո այս երեխաներից մեկը, ով հազիվ 4 տարեկան կլիներ, անբռնազբոս բարձրացավ բեմ ու Արսենից ուղղակի պահանջեց միկրոֆոնը, իհարկե չմերժվեց, վերցրեց այն ու խրոխտ ձայնով ասաց` մալադեց և հանդիսատեսի բուռն ծափահարությունների տակ իջավ բեմից։ Արսենն էլ խոստովանեց, որ իր հետ ոչ մի անգամ նման բան չէր եղել։ Մեծ բավականություն ստացանք, շնորհակալություն, Արսեն ջան»։