Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. վերջինը հայտնվել է ձորում. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. վերջինը հայտնվել է ձորում. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ՝ 63-ամյա Իշխան Մելոյանի վարած Volkswagen Vento մակնիշի 34 CA 734 համարանիշի և նույն մարզի Ծովակ գյուղի բնակիչ՝ 51-ամյա Շիրակ Բալաբեկյանի վարած Mercedes մակնիշի 26 ՍՕ 797 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ի. Մելոյանն ու նրա ուղևորուհի՝ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ, 82-ամյա Ջուլիետա Մխիթարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ Մկրտչյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com