Ռուբեն Շուխյանի գրառումը.
«Ասեմ, որ ԱԺ-ն լուծարելու կոնկրետ այս տարբերակը դառնում է ինչ որ մի համատեղում, սինտեզ՝ մնացած բոլոր տարբերակների: Այսինքն՝ միաժամանակ և վարչապետն է հրաժարական տալիս, և նույն պահին ավտոմատ կերպով փաստացի հրաժարական տված են համարվում նաև ԱԺ-ի խմբակցություններն ու պատգամավորները՝ ուղղակի այդ կարգավիճակում մնալով երկշաբաթյա հետաձգված ռեժիմում, քանի որ դրա վերաբերյալ նախապես ստորագրված են եղել արդեն համապատասխան հուշագրեր: Այստեղ մի հարց կա միայն՝ կարծում եմ, այս ամենին պետք է երաշխավոր, գարանտ կանգնի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Սպասենք մոտակա օրերի զարգացումներին, ինչպես ասում են՝ կարևորը սկիզբն է»: