Intel ընկերությունը ներկայացրել է իններորդ սերնդի Core նոր պրոցեսորները: Այդ մասին հայտնել է The Verge-ը: Նոր շարքի առաջատարն է դարձել Intel Core i9-9900K-ը, որը ընկերությունը համարել է «լավագույն խաղային պրոցեսորը»:
Այն բաղկացած է ութ միջուկից և տասնվեց հոսքից՝ 3,6 հենրի-հերց բազային հաճախությամբ, որը կարող է հասցվել մինչև 5 հենրի-հերցի: Նաև ներկայացվել է պրոցեսորների Core i7 և Core i5 իններորդ սերունդը: Նոր i7-9700K-ը ներառում է ութ միջուկ և ութ հոսք՝ 3,6 հենրի-հերց բազային հաճախությամբ, իսկ նոր i5-9600K-ն ունի վեց միջուկ և վեց հոսք՝ 3,7 հենրի-հերց բազային հաճախությամբ:
Ըստ ընկերության հայտարարությունների՝ նոր պրոցեսորների համակարգերը խաղերում կապահովեն կադրերի հաճախության 35 – 45 տոկոսով ավելի բարձր ցուցանիշներ: Նոր պրոցեսորների նախապատվերների մատակարարումները և մանրածախ վաճառքները կսկսվեն հոկտեմբերի 19-ին: Core i5-9600K պրոցեսորի արժեքը կազմում է 262 դոլար, Core i7-9700К-ինը կկազմի 374 դոլար, իսկ Core i9-9900К ֆլագմանի գինը կազմում է 488 դոլար: