Գործարար Սամվել Մայրապետյանին այսօր՝ հոկտեմբերի 9–ին, մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին NEWS.am–ին ասել է նրա պաշտպանը։ «Այս պահին մանրամասներ չեմ կարող հայտնել։ Մեղադրանքը բացարձակապես կապ չունի Մարտի 1–ի գործի հետ»,– ասել է նա։
Պաշտպանը հայտնեց, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Քիչ անց դատարանը կքննի միջնորդությունը։
Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է որևէ տեղեկություն չհայտնել այս քրեական գործի մասին։
Նշենք, որ խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6–ին։