«Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը հիվանդանոց տեղափոխվելիս արդեն մահացած է եղել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին «Գյումրի» բժշկական կենտրոնից:
Խանդոյանը Գյումրիում մասնակցել է հարսանեկան արարողության, որտեղ նրա ինքնազգացությունը վատացել է և ժամը 22:00 -23:00-ի սահմաններում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, բայց արդեն մահացած է եղել:
Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Խանդոյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: