Կարեն Անտաշյանի հրապարակումը.
«Աշխատանքային խմբով եղանք Թումանյան 26ա շենքի բակում ուր բնակիչների բողոքների ներքո շինարարական աշխատանքներ են իրականացվում: Տեղում լսեցինք հարակից շենքերի բնակիչերի բողոքները, շինընկերությունից պահանջեցինք ուղեկից փաստաթղթերը և պարզեցինք, որ այս պահին ունեն միայն քանդման թույլտվություն տրված հուլիսի 26-ին Կամո Արեյանի մակագրությամբ: Նաև չհաստատված նախագիծ ունեն այստեղ բարձրահարկ շենք կառուցելու: Ես համոզված եմ, որ սա միակ նախադեպը չի, իշխանությունը լքելուց առաջ հաստատ բազմաթիվ այսպիսի վիճահարույց որոշումներ են կայացվել իրական շահառուների ու քաղաքի կայուն զարգացման տրամաբանությանը հակասող: Մեզ մի ամբողջ ականապատ դաշտ է ժառանգվել փաստորեն»: