Candy Crush-ի գունագեղ գրասենյակներն ավելի շատ ժամանցի զիլ կենտրոնների են նման
Advertisement 1000 x 90

Candy Crush-ի գունագեղ գրասենյակներն ավելի շատ ժամանցի զիլ կենտրոնների են նման

Candy Crush-ն աշխարհում ամենատարածված բջջային խաղերից է, որի ստեղծող Кing ընկերության գրասենյակները միանգամայն համապատասխանում են գունառատ խաղի թեմատիկային:

Այս մասին գրում է Daily Mail-ը՝ ներկայացնելով King-ի՝ մեկը մյուսից գունագեղ գրասենյակները, որոնք առաջին հայացքից կարելի է շփոթել զիլ ժամանցային կենտրոնի և ոչ մի դեպքում աշխատավայրի հետ:

Ընկերության ղեկավարությունը համոզված է, որ թիմի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է համապատասխան միջավայր ստեղծել:

Բատուտներ, կարուսելներ, խաղեր, ճոճաթոռներ, սրճարաններ, հարմարավետ բազկաթոռներ ու բուխարիներ, համակարգչային խաղերի սենյակներ. այս ամենը գտնվում է King-ի՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գտնվող գրասենյակներում ու միանգամայն անվճար է աշխատողների համար:

Հատկանշական է, որ գրասենյակների դիզայնը ստեղծվել է ընկերության խաղերի թեմատիկայով:

Եթե ցանկանում ես, որ աշխատողներդ լավ խաղեր ստեղծեն, ապա պետք է ունենաս մի թիմ, որը համերաշխ է ու կարողանում է ճիշտ համագործակցել: Իսկ դրա համար հարկավոր է այնպիսի պայմաններ ստեղծել, որ նրանք աշխատավայրում գտնվելով հանդերձ, կարողանան աշխատանքից բացի, շփվել, խաղալ ու հանգստանալ: Դա մարդկանց միջև առանձնահատուկ կապ է ստեղծում»,-նշել է ընկերության ներկայացուցիչը:

tert.am



Նման նյութեր