ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հոկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 17:37-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 7 կմ արևմուտք, գրանցել է 10 կմ օջախի խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը Բավրայում զգացվել է 3 բալ ուժգնությամբ: