Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին. 1in.am
Advertisement 1000 x 90

Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին. 1in.am

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այդ մասին հայտարարել է ինքը՝ Քոչարյանը՝ «Bloomberg»-ին տված հարցազրույցում։

«Որքան հասկանում եմ, ընտրությունները կայանալու են դեկտեմբերին և դա լինելու է Փաշինյանի անձնական հաղթանակը։ Սակայն դա լինելու է մեր երկրի լրջագույն պարտությունը»,- լրատվամիջոցին ասել է Քոչարյանը։

1in.am