Վրաստանում ՀՀ դեսպանը ողբերգական վթարից զոհվածի բարեկամներին հրավիրել է հանդիպելու. դեսպանություն
Advertisement 1000 x 90

Վրաստանում ՀՀ դեսպանը ողբերգական վթարից զոհվածի բարեկամներին հրավիրել է հանդիպելու. դեսպանություն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը պարզաբանում է ներկայացրել Վրաստանում հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ողբերգական վթարի վերաբերյալ:

Դեսպանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 9-ին Վրաստանում ՀՀ դեսպանություն են դիմել հոկտեմբերի 8-ին մահացած քաղաքացի Սամվել Գևորգյանի բարեկամները։

Վրաստանում ՀՀ հյուպատոսը նրանց տրամադրել է իրավաբանի հեռախոսահամար և նշել, որ իրավաբանն անվճար (դեսպանության հաշվին) կկատարի խորհրդատվական ցանկացած աշխատանք փաստաթղթային հարցերն արագ լուծելու համար, բացի այդ նրանց տրամադրվել է գործով զբաղվող քննիչի տվյալները։

Ապա դրա մասին տեղեկացվել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, ով բարեկամներին հրավիրել է դեսպանություն՝ նրանց հետ հանդիպելու և ցանկացած հարցով օգնելու համար, սակայն բարեկամներն այդպես էլ չեն ժամանել դեսպանություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանում հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել. Երևան քաղաքի բնակիչ Սամվել Գևորգյանը Freelander 11264 մակնիշի 272 ՍԼ 25 համարանիշի ավտոմեքենայով Ռուսաստանից դեպի Երևան ընթանալիս, Թբիլիսի քաղաքից 30 կմ հեռավորության վրա, կեսգիշերին դուրս է եկել հանդիպակաց երթեկելի գոտի և մոտ 15 մետր գլորվել ձորը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ավտոմեքենայում, որը բարձված է եղել 22 տոննա ալյուրով, հրդեհ է բռնկվել և մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Աղբյուրի տեղեկություններով Վրաստանի հրշեջ-փրկարարները ահազանգից բավականին ուշ են ժամանել դեպքի վայր, իսկ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը ոչ մի միջոց չի ձեռնարկել մահացած Ս. Գևորգյանի հարազատներին օգնության ձեռք մեկնելու ուղղությամբ: Երկրորդ օրն է՝ մահացածի ընկերներն ու հարազատները գտնվում են Վրաստանում և չեն կարողանում դին տեղափոխել Հայաստան:

Ըստ նախնական տեղեկությունների՝ շրջանառվում է 2 վարկած. կամ վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, կամ ղեկին քնել է:



Նման նյութեր