«Ձեր պատկերացումները մի ձևավորեք ցուցահանդեսների, շոուների‚ expo-ների հիման վրա…»
Advertisement 1000 x 90

«Ձեր պատկերացումները մի ձևավորեք ցուցահանդեսների, շոուների‚ expo-ների հիման վրա…»

Հասարակագետ, կրթության հարցերով փորձագետ, ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի դասախոս Սերոբ Խաչատրյանը Facebook-յան իր էջում գրում է. «Ձեր պատկերացումները մի ձևավորեք ցուցահանդեսների, շոուների‚ expo-ների, հոբելյանական հանդեսների‚ հաջողության պատմությունների, էկրանից տեսածների հիման վրա։ Երբ ձեզ մի բան ցույց են տալիս, մի տասը բան թաքցնում են։ Երբ ձեզ ցույց են տալիս մրցանակ շահած 30 աշակերտի‚ ձեզանից թաքցնում են զուգարան ու ջուր չունեցող դպրոցի 3999 աշակերտի‚ երբ ձեզ ցույց են տալիս մի հաստատության բացում‚ ձեզանից թաքցնում են 10-ը հաստատության փակում, երբ ձեզ ներկայացնում են հաջողության մեկ պատմություն‚ լռում են ձախողված 10 պատմության մասին։ Միայն տեսածով կարծիք կազմելը սխալ է։ Փորձեք հասկանալ‚ իսկ ինչ են ձեզանից թաքցնում։ Մենք այն ենք‚ ինչը թաքցնում ենք»։


Նման նյութեր