Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի մի քանի անդամներ դիմումներ են գրել ավագանու մանդատից հրաժարվելու մասին։ Մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել վարչապետի խորհրդականներ Սրբուհի Ղազարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը, քանի որ աշխատանքներն անհամատեղելի են։
Մանդատից հրաժարվելու դիմում է գրելու նաև Տրդատ Սարգսյանը, որը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ։
3 անդամներին փոխարինելու են, ըստ ցուցակի, Գալջյան Արմենը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, Մարության Արփենիկը, նույնպես ՔՊ-ից, նա աշխատում է «Ռեսթարտ մարկետինգ ՍՊԸ»-ում՝ որպես օպերատոր և Գևորգյան Վահեն, որը անկուսակցական է և չի աշխատում։
Նշենք, որ հնարավոր է «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամների կազմը կրկին փոխվի՝ պայմանավորված քաղաքապետարանում կամ համայնքապետերում աշխատանքի անցնելու հետ։