
Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին հնչած ահազանգը կեղծ է եղել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը:
Նրա խոսքով՝ դպրոցի անձնակազմը տարհանելու կարիք չի եղել: «Ռումբի մասին ահազանգի հեղինակը երեխա է եղել»,-ասաց նա: