«Մայրապետյանը պարկեշտ մարդ է». Սուրեն Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Մայրապետյանը պարկեշտ մարդ է». Սուրեն Սարգսյան

Հոկտեմբերի 9-ին ՀՔԾ միջնորդության հիման վրա դատարանը կալանավորեց գործարար Սամվել Մայրապետյանին: Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311 (Կաշառք ստանալուն օժանդակելը) հոդվածով:

Հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանը գործունեություն է ծավալում շինարարության ոլորտում, «Տոյոտա Երևան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը:Սամվել Մայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

«Սամվել Մայրապետյանը հումորով է վերաբերում իր մեղադրանքին, քանի որ մեղադրանքը այնքան աբսուրդ է, որ այլ կերպ վարվել հնարավոր չէ»,-լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր Մայրապետյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։

Պաշտպանն ասել է, որ չի կարող առայժմ գործի հանգամանքները ներկայացնել, մանրամասներ ասել։ Սիրունյանը նշել է նաև, որ քրեական գործը հարուցվել է 2008 թվականի մայիս ամսվա ժամանակահատվածում տեղի ունեցածի մասով։

Ս. Մայրապետյանի կալանավորումը շատերի զարմանքն է հարուցել։ Բազմաթիվ մարդիկ տեսակետներ են արտահայտում նրա մասին։

Լրագրող, ազատամարտիկ, քաղաքական մեկնաբան Սուրեն Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ երբ լսել է Սամվել Մայրապետյանի կալանավորման լուրը, մեծ ցավ է ապրել:

«Չէի ուզենա, որ այդպես լիներ, նրան շատ եմ հարգում: Մայրապետյանը պարկեշտ մարդ է, միասին աշխատել ենք և որպես մեծ հեռուստանըկերության աշխատող՝ իր մասին դրական կարծիք ունեմ: Ընդառաջող, ստեղծագործական միտք սիրող մարդ է»,-նշեց Սուրեն Սարգսյանը:

Անի Կարապետյան