
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) և վերջինիս գործընկերներն անցյալ տարի 37 անգամ գաղտնի տեղեկությունների հափշտակամն օբյեկտներ են դարձել: Հոկտեմբերի 15-ին այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված տեղեկատվությունը:
Ըստ որում բուն պաշտպանության նախարարությունում հրաժարվել են որևիցե մանրամասն հայտնել այդ արտահոսքերի վերաբերյալ՝ ընդգծելով, թե «այդ տեղեկատվության բացահայտումը, հավանաբար, կմեծացնի կիբեռգրոհի վտանգը տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարագչային ցանցերի և հաղորդակցական սարքերի գործառական հնարավորությունների դեմ»: