Ողբերգական դեպք Արագածոտնում. 25-ամյա երիտասարդը մնացել է ավազաշերտի տակ և մահացել
Advertisement 1000 x 90

Ողբերգական դեպք Արագածոտնում. 25-ամյա երիտասարդը մնացել է ավազաշերտի տակ և մահացել

Հոկտեմբերի 15-ին, ժամը 15:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի չգործող ավազահանքում տեղի է ունեցել ավազաշերտի սահք: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության մամուլի ծառայությունից։

25 տարեկան քաղաքացին մնացել է ավազաշերտի տակ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարների և տեղի բնակիչների ուժերով ժամը 17:08-ին հայտնաբերվել է Ռ. Ա.-ի (1993 թ.) դին: