Վարդան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջնական փակեմ այս թեման։
Ոչ ոք չի պնդում, որ Նիկոլն անպայման պիտի ներկա լինել թաղմանը, կամ հոգեհանգստին, իվերջո ծիծաղելի է պարտադրաբար հարգանք պահանջելը։ Խնդիրը ձնագնդի նման սկսեց մեծանալ, երբ, չնայած ակնհայտ էր, որ Արայիկին հրաժեշտ տալ ցանկացողները շատ շատ են, բայց մերժվեց Օպերայի ֆոյեն տրամադրելը, որի պատճառով ստիպված արարողությունը արվեց Ս. Հովհաննես եկեղեցում։ Դրան ավելացավ նաև ճանապարհատրասպորտային բոլոր այն խնդիրները, որոնք չէին կարող չառաջանալ մարդկային հսկայական կուտակումներից։ Չնայած բազմակի դիմում-զանգերի ոստիկանություն խնդիրն այդպես էլ մնաց չլուծված։
Նույն վիճակն է նաև թաղման օրը, երբ էլի ոստիկանությունը չկար, երբ տասնյակ հազարավոր մարդիկ թաղման թափորով շարժվում էին դեպի Եռաբլուր, հետն էլ ավելացնեմ լրատվականների բացակայությունը, մեկ էլ հանդիպում եմ Հայկոյի լայվը Նուբարաշենի աղբավայրից նույն ժամին։ Կարծես քաղաքում ոչին չի կատարվում, կամ ինչ էլ որ կատարվում է ընդամենը ամենօրյա միջոցառում է։ Վերջում էլ տեսնում ես, որ ՀՀ կառավարություն ներկայացնող ոչ մեկը չկա թաղմանը։
Քավ լիցի հարգանք չենք մուրում, պարզապես փաստերն եմ արձանագրում, որ կա մի իրողություն, որը հուզել է տասնյակ հազարավոր մարդու, ու կա ՀՀ կառավարություն, որը անկախ նրանից թե ում դեմքով է ներկայացված, դա մնում է ՀՀ կառավարություն, որը մենք համարում ենք մեր` ժողովրդի կառավարությունը։ Կարող եմ երկար գրել, թե ինչու էին պարտավոր ներկա լինել, բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքը կլինի։
Ահա ամենը։ Իհարկե կլինեն մարդիկ, որ կասեն այն ինչ էլ եղել է, դեռ շատ էր Արայիկի համար։ Արայիկի համար դա արդեն միևնույնն է, մեզ համար էլ։
Դե հիմա անցնենք մեր ամենօրյա գործերին, իբր ոչինչ չի եղել։ Իրոք ոչինչ էլ չի եղել նրանց համար, ում համար Արայիկի տեսակը մեռնելու համար էր միայն»։