Տրանսպորտի թանկացման, Կարմիր գծերի ու մանկապարտեզների մասին
Քանի որ քաղաքապետ Hayk Marutyanը չի հասկանում, որ 70% աղքատություն ու մի 5-10% սուպերհարուստ քաղաքացիներ ունեցող երկրում որևէ դեպքում չի կարելի աղքատ ժողովրդին սպառնալ՝
կամ մանկապարտեզները չեմ բարեկարգի՝ կամ տրանսպորտը պիտի թանկանա
կամ մանկապարտեզները չեմ բարեկարգի՝ կամ կարմիր գծերը պիտի լինեն՝
հուշեմ տարբերակներից մի քանիսը, որոնց շնորհիվ քաղաքապետարանի մուտքերը կավելանան, իսկ տրանսպորտի վարձը հնարավոր կլինի միգուցե նաև իջեցնել։
1)Կտրուկ բարձրացնել Երևան քաղաքում շուկայական որոշակի արժեքից(օր. $200.000-ից) թանկ տների հարկատեսակներց մեկը կամ մի քանիսը։
2)նոր հարկատեսակով հարկել շուկայական որոշակի արժեքից (օր. $100.000-ից) թանկ մեքենաների օրեկան գտնվելը Երևանում։ Այսինքն, ամսվա ընթացքում 20 օր քշեց իր Մայբախը, Րոլս Րոյսը, Րեյնջ Րովերը և այլնը Երևանում՝ օրը՝ а դրամ, հետևաբար էդ ամիս՝ 20a դրամ հարկ։
3)Նոր հարկում կամ հարկերի կտրուկ ավելացում բոլոր այն մոլերի համար, որոնք չեն գտնվում Երևանի ծայրամասերում։
4)Երևանի մեծ կենտրոնում գտնվող (ոչ միայն, բայց առաջինը) գրասենյակային տարածքների հարկերի կտրուկ ավելացում։
Հայկ ջան, տարբերակներն իրականում շատ-շատ են, մինչև էկող առավոտ կարող եմ թելադրել՝ սկսած քույր-քաղաքների հետ համագործակցությունից մինչև մասնավոր-քաղաքապետարան փոխգործակցությունը։
Բայց ամենակարևորն այն է, որ հանկարծ չմոռանաս, որ էս ազգը քո նման հնարամիտներ չի, որ տեսել ա։
1)Տրանսպորտը ՉՊԻՏԻ թանկանա։
2)Մանկապարտեզները ԲԱՐԵԿԱՐԳԵԼՈՒ ԵՍ։
3)Կարմիր գծերին շատ ավելի ՇՐՋԱՀԱՅԱՑ լուծում ես տալու։
4)Խմբակցության մեջ դու ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՍ՝ դա կոչվում է ԱՅԼԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆ՝ դա նաև ընտանիքում ա լինում։ ՈՒ դրանք լրիվ տարբեր բաներ են։
5)#ՄանիպուլյացիաներՄիԱրա ու #Դուխով