Հիվանդանոցից հոկտեմբերի 15-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվային էսենցիայով» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1963թ. ծնված Միսակ Կարապետյանը: Այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մ. Կարապետյանը նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, տանը պատահաբար խմել է քացախաթթվային էսենցիա, տեղափոխվել է հիվանդանոց և նույն օրը, ժամը 11.40-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր»,- նշված է հաղորդագրության մեջ: