
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանին պայմանական ազատ արձակելու որոշում կայացրեց: Օգանեսյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց:
«Դատարանը որոշեց պայմանական վաղաժամկետ ազատել Կարեն Օգանեսյանին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի 1997 թվականի հոկտեմբերի 22-ի դատավճռով ցմահ ազատազրկման պատժից՝ սահմանելով 10 տարի փորձաշրջան»,- ասաց դատավոր Արթուր Մկրտչյանը:
Դատապարտյալ Կարեն Օգանեսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել Միացյալ Նահանգներում 2 անձի սպանելու համար: