
«Կարելի է փաստել, որ երկրի քաղաքական կյանքն այսօրվանից սկսած մտել է արդեն երկշաբաթյա յուրօրինակ սպասողական «sleep» ռեժիմի մեջ՝ եթե բնութագրենք դա համակարգչային տերմինով:
Իհարկե, տարբեր և գուցեև հիմնավոր կանխատեսումներ կային վարչապետի երեկվա հրաժարականից առաջ, խոսվում էր հնարավոր սցենարների մասին, բայց ներկա քաղաքական այս դասավորումում, կարծում եմ, դժվար թե ինչ որ ֆորսմաժորային իրավիճակներ ստեղծվեն:
Թերևս ճիշտ են նրանք, ով ասում է, որ այժմ ոչ մի ուժ չի գնա անիմաստ քաղաքական ինքնասպանության: Ներկայիս հեռացող ԱԺ-ն էլ՝ կենսունակ մարմին որպես այդպիսին պրակտիկորեն այլևս գոյություն չունի, իսկ բժշկական տերմիններով ասաց՝ եթե մայիսի 8-ին ԱԺ-ն կոմայի մեջ էր ընկել, ապա հոկտեմբերի 2-ին՝ ուղղակի արդեն արձանագրվեց նրա վերջնական մահը»: