Sputnik Արմենիայի հրապարակումից հետո 1988-ի երկրաշարժից փրկված իր հիվանդին գտնելու բժիշկ Կազբեկ Կուդզաևի նախաձեռնությանը միացան հազարավոր մարդիկ ու տարբեր լրատվամիջոցներ, փորձելով օգնել և տարածել նյութը, որտեղ նաև տեղադրված էր աղջկա ու բժիշկի լուսանկարը: Այնուամենայնիվ, ներքուստ պատկերացնում էի՝ 28 տարի անց շատ դժվար, գրեթե անհնար կլինի գտնել այդ աղջկան, հատկապես, որ չգիտեինք նրա անունն ու բնակավայրը: Նույնիսկ հիվանդանոցում, որտեղ կատարվել էր վիրահատությունը, այդ օրերի փաստաթղթային արխիվը դժվար է գտնել:
Ամենայն հավանականությամբ, սակայն, բժիշկին օգնելու ու այդ աղջկա մասին տեղեկություն իմանալու իմ մեծ ցանկությանը հազարավոր մարդկանց միանալու պատրաստակամությունն օգնեց գտնել նրան: Առավոտյան ստացած հեռախոսազանգն անակնկալ էր: Աղջկան ճանաչող մարդկանցից մեկը զանգել էր խմբագրություն և հեռախոսահամար թողել: Աղջկան րոպե առաջ գտնելու ցանկությունս այնքան մեծ էր, որ անմիջապես զանգեցի:
Ամբողջությամբ` armeniasputnik.am