Չինաստանը պլանավորում է մինչև 2022 թվականն ուղեծիր արձակել մինչև չորս «Արհեստական Լուսին» (Renzao Yueliang, «Ժենցզաո յուելյան») արբանյակներ՝ գիշեր ժամանակ Երկրի մակերևույթի լուսավորման համար ութ անգամ ավելի ինտենսիվ արտացոլման միջոցով, քան Երկրի բնական արբանյակը: Ինչպես հոկտեմբերի 19-ին հայտնել է China Daily թերթը, այդ օբյեկտներից առաջինը պլանավորվում տիեզերք արձակել արդեն 2020 թվականին:
«Չինաստանը պլանավորում է Չենդու քաղաքի (Սիչուանի նահանգ, Հարավարևմտյան Չինաստան) երկնքում «Արհեստական Լուսինն» ուղեծիր դուրս բրել Սիչան տիեզերակայանից (գտնվում է նույն տարածաշրջանում) 2020 թվականին»,- նշել է հրատարակությունը: «Եթե արձակումը հաջող լինի, ևս երեք այդպիսի օբյեկտներ կարձակվեն 2022 թվականին»,- մեջբերում է թերթը Չենդու քաղաքում Տյանֆուի նոր շրջանի Գիտական ասոցիացիայի ղեկավար Ու Չունֆենի խոսքը, որը տնօրինում է այդ նախագիծը: «Արհեստական Լուսինը» լուսավորման արբանյակ է՝ գիշերը բնական արբանյակի լրացման համար, մասնագետների գնահատումներով՝ այն ութ անգամ ավելի պայծառ կլինի: Այդ բնութագրերին կհասնեն այն բանի շնորհիվ, որ վերջինս կգտնվի Երկրից 500 կիլոմետր բարձրության վրա, ինչը շատ ավելի մոտ է մինչև Լուսին 380 հազար կիլոմետր հեռավորությունից»,- հավելել է գիտնականը: